Փետրվարյան տոները ՀՀ-ում անցկացնել ցանկացող ռուսաստանցիների քանակն ավելացել է 105%-ով![]() 16 փետրվարի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Երևանը փետրվարյան տոներին ռուսաստանցիների ճամփորդության նախընտրելի քաղաքների առաջին 10-ում է: Այդ մասին հայտնում է ավիատոմսերի որոնողական Skyscanner համակարգը: Երևանը ցուցակի ամենաարագ աճող ուղղությունն է: Ամրագրված ավիատոմսերի քանակը փետրվարի 23-ի համար 2017-ին ավելացել է 105%-ով: Ընկերության փորձագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրման վերաբերյալ տեղեկությունները փետրվարի 23-26-ի համար և պարզել են, որ ՌԴ-ից արտերկիր կմեկնի 2 անգամ ավելի քաղաքացի, քան նախորդ տարի: Փետրվարյան տոներին ամենապահանջված ուղղությունների առաջին տասնյակը գլխավորում է Սոչին: Առաջատարների եռյակում են նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: 4-րդ տեղում է Պրահան, 5-րդը Սիմֆերոպոլն է, որին հաջորդում են Մինվոդին, Երևանը, Կալինինգրադը, Հռոմը և Միլանը, գրում է Lenta.ru-ն: Զգալի աճ են գրանցել Պրահան` 41%, Մինվոդին` 24% և Միլանը` 23%: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը հայտնվել է փետրվարին տոնական հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |