Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ՌԴ հետ երկխոսությունը կհամատեղի զսպման միջոցների հետ16 փետրվարի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն պետք է համատեղի Ռուսաստանի հետ երկխոսությունը և զսպման միջոցները` նոր իրավիճակում կյանքի կոչելով սառը պատերազմի ժամանակ կիրառվող միջոցները: Այդ մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը` մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարների հայտարարությունն ուժի դիրքերից երկխոսության մասին: Փետրվարի 15-ին ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների նիստում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնմանը, սակայն մտադիր է խոսել Մոսկվայի հետ «ուժի դիրքերից»: Ի պաստախան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է վերականգնել գործակցությունը Պենտագոնի հետ, սակայն ուժի դիրքերից երկխոսություն հաստատելու փորձերը հեռանկար չունեն: «Անշուշտ, հարկավոր է համատեղել երկխոսությունը վստահության արժանի զսպման միջոցների հետ»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին: Ըստ նրա, սառը պատերազմի ժամանակ դասեր քաղվեցին` «երկխոսությունը հնարավոր է միաժամանակ հստակ կանխատեսելի մոտեցման դեպքում` ներառյալ վստահության արժանի զսպման միջոցները», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Դա աշխատեց ԽՍՀՄ շրջանում սառը պատերազմի տարիներին, և ես վստահ եմ, որ այդ ռազմավարությունը ճիշտ է ՌԴ հանդեպ անվտանգության հետ կապված իրավիճակի կտրուկ փոփոխման ֆոնին»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |