ՀՀ-ն տնտեսական ազատության վարկանիշում բարելավել է դիրքը 21 կետով. Ռեկորդային ցուցանիշ է![]() 16 փետրվարի 2017 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ազատության 2017-ի ինդեքսով Հայաստանը 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը 180 գնահատված երկրի շարքում՝ ընդգրկվելով առավելապես ազատ երկրների խմբում: 2016-ի արդյունքների համեմատ դիրքը բարելավվել է 21 տեղով, ինչը համադրելի է երկրի կողմից արձանագրված լավագույն արդյունքին, տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: 2015-ինտնտեսական ազատության ցուցանիշով ՀՀ-ն 52-րդ տեղում էր: Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրի ցանկում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում: Ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով ևս Հայաստանը գլխավորում է ԱՊՀ երկրների ցանկը: Ըստ նախարարության՝ տնտեսական ազատության ինդեքսում կտրուկ առաջընթացը պայմանավորված է, մասնավորապես՝ Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |