ՍԱՊԾ-ն ստուգում է մսի փորձաքննություն անցկացնող ՍՊԸ-ներին. Կան խախտումներ17 փետրվարի 2017 - 10:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերությունն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները: Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժասանիտարական պատշաճ փորձաքննություն անցնելու: Ներկայումս ընթացող ստուգումների շրջանակում՝ արդեն հայտնաբերվել են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ վերը նշված ընկերությունների կողմից կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերում հայտնաբերվել են ՀՀ կառավարության 31 մարտի 2004 թվականի N 426-Ն որոշմամբ հաստատված «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» և «Մսի, մսամթերքների և հումքի վարակազերծման ու ոչնչացման» մասին կարգերով սահմանված նորմերի էական խախտումներ և անհամապատասխանություններ: Ծառայությունը, շարունակելով հսկողությունը մսի շուկայում և նպատակ ունենալով հեռանկարում ամբողջությամբ անցնելու սպանդանոցային մորթի, կրկին շրջայց է կատարել Խորենացի փողոցի հարակից տարածքի մսի վաճառքի տաղավարներում: Իրականացված վերահսկողության արդյունքում ծառայությունը պարզել է, որ տնտեսավարողները, որոնցից որոշները պայմանագրեր ունեն նաև վերը նշված ՍՊԸ-ների հետ, թույլ են տվել մսի իրացման պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ Խորենացի 54/2 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Մամե Հասանյանի և Խորենացի 54ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ալիխան Հասանյանի տաղավարների հետնամասում՝ պահեստում, առկա է եղել սահմանված սանիտարհիգիենիկ նորմերին ու պահման պայմաններին չհամապատասխանող մսեղիք՝ համապատասխանաբար 272 կգ և 100 կգ: Ծառայությունը կասեցրել է հայտնաբերված մսի հնարավոր վաճառքը, տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ: Մինչ այս, Ծառայության նախաձեռնությամբ, մի շարք հանդիպումներ են անցկացվել մսի վաճառքի շղթայի օպերատորների, այդ թվում և՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ տալու նպատակով: Նրանց խստորեն զգուշացվել է՝ առանց պատշաճ փորձաքննություն կատարելու չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |