Քուրդ քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային Սիրիայի խաղաղ բնակիչների սպանության մեջ17 փետրվարի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Էլ Բաբում 24 խաղաղ բնակիչ է զոհվել թուրքական օդուժի ռմբակոծություննեի հետևանքով: Այդ մասին հայտարարել է քրդական ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն: «24 ժամում թուրքական ավիացիայի և հրետանու գործողությունների հետևանքով Էլ Բաբում 24 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 11 երեխա»,-ասելէ Հեյդուն: Քաղաքական գործիչը նշել է, որ արդեն հաջողվել է պարզել զոհվածների ինքնությունը, կան մտավախություններ, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սիրիական ընդդիմության գրոհայիններն ու թուրք զինծառայողները հսկողություն են հաստատել քաղաքի մեծ մասում:Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը չի ավարտվի Էլ Բաբի գրավումով` թիրախ կդառնան Մանբիջն ու Ռաքքան: Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում: ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա: Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |