Դավիթ Հարությունյան. Մինչև ապրիլի 2-ը տեխնիկական սարքերի թերությունները շտկված կլինեն17 փետրվարի 2017 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընտրություններում քվեարկության ժամանակ կիրառվելիք տեխնիկական սարքերի հետ կապված բոլոր թերություններըմինչև ապրիլի 2-ը շտկված կլինեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկումից հետո առաջացած շտկումները, հայտնում է Aysor.am-ը: «Առաջարկվել է, որ կրկնաքվերակության դեպքում, երբ միայն կարմիր լույս էր վառում, նաև ձայնային ազդանշան լինի, որպեսզի ուշադրություն գրավի, որ տեղի է ունենում կրկնակի փորձ», - ասել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ լինում է, երբ անձնագրի տվյալները մաշված են լինում, խազերի պատճառով արագ չի կարդում սարքը և այդ դեպքում օպերատորը պետք է մուտքագրի: «Առաջարկվել է այս պարագայում ևս ձայնային ազդանշան արձակվի, բայց ոչ այդքան ցայտուն», - ասել է նա: «Սարքերի կոնստրուկցիայի հետ կապված դիտողություններ ևս եղել են», - ասել է նա: Դավիթ Հարությունյանը նշել է, որ 6000 մասնագետի հետ դասընթացներ կանցկացվեն, որից հետո որոշում է կայացվելու, որ մասնագետը որ տեղամասում է աշխատելու: Նա վստահեցրել է, որ մինչև ապրիլի 2-ը բոլոր թերությունները շտկված կլինեն, առաջարկները՝ լուծված: Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |