Հայտնաբերվել է Երկրի 8-րդ մայրցամաքը17 փետրվարի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ հայտնաբերվել է Երկիր մոլորակի 8-րդ մայրցամաքը` Զելանդիան: Այդպիսի եզրակացության են եկել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հայտնում է Nature News-ը: Նոր մայրցամաքի մակերեսը մոտ 5 մլն քկմ է: Նրա մեծ մասը` 94 տոկոսը ջրի տակ է, վերգետնյա տարրերի` Նոր Կալեդոնիա կղզու և նորզելանդական Հյուսիսային և Հարավային կղզիների միջև, հայտնում է Lenta.ru-ն: Զելանդիան, ըստ գիտնականների, սկսել է անջատվել հնագույն Գոնդվանա գերմայրցամաքից մոտ 100 մլն տարի առաջ: Դա հանգեցրել է երկրակեղևի ձևախեղման, որի արդյունքում մայրցամաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել: Իրենց եզրակացությունները երկրաբանները հաստատում են արբանյակային դիտարկումներով, որոնց համաձայն Զելանդիայի տեղում մայրցամաքային կեղև է, ոչ թե օվկիանոսային կեղև կամ հրաբխային ապարներ: Հեղինակներն առաջարկում են ավելացնել աշխարհագրական մայրցամաքների թիվը` ներառելով Զելանդիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |