ԵԱՀԿ Մինսկի խումբ. Ժամանակն է փոխել Ղարաբաղի շուրջ բանակցությունների այժմյան ձեւաչափը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած այցի նպատակն էր ծանոթությունը Ղարաբաղի նոր նախագահի հետ: Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր եւ նրանք դեռեւս պետք է վերլուծեն այն ամենն, ինչի մասին խոսվել է: Ըստ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի, դա «շատ հետաքրքիր եւ դրական հանդիպում էր եւ ես կարծում եմ, որ մենք կխորացնենք եւ կզարգացնենք համագործակցությունը ԼՂ ղեկավարության հետ»: «Ակնհայտ է, եւ ես այդ մասին բազմիցս եմ ասել, որ անհրաժեշտ է մեկ օր տեսնել ԼՂ ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ, եւ որքան շուտ, այնքան լավ: Մենք չենք սահմանել այս ձեւաչափը, սակայն ժամանակն է այն փոխել»,-ասել է Բերնար Ֆասյեն:



Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համաձայնվել է իր գործընկերոջ հետ եւ ընդգծել է, որ նոր քաղաքական սեզոնի բացումը Հայաստանում եւ Ադրբեջանում չի նշանակում, թե բանակցային գործընթացի աշխատանքը կդադարեցվի:



Հանդիպումից հետո նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ ղարաբաղյան կողմը մեկ անգամ եւս իր հավատարմությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանխաղաղ կարգավորմանը եւ կառուցողական երկխոսությանը: «Մենք խոսել ենք բանակցությունների ձեւաչափի եւ այն մասին, որ այժմյան ձեւաչափը շատ անարդյունավետ է: Խոսել ենք Հայաստանի մասնակցության մասին եւ ընդգծել, որ մենք վստահում ենք Հայաստանին, ավելին, երախտապարտ ենք ԼՂՀ-ի աջակցությանն ուղղված ջանքերի համար, սակայն բանակցությունների տրամաբանական ավարտի համար հարկավոր է ԼՂՀ լիիրավ մասնակցությունը»,-նշել է Բակո Սահակյանը, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---