ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում կայանալիք հանրաքվեն չի ազդի բանակցությունների վրա![]() 17 փետրվարի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չի կարող ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Փետրվարի 20-ին ԼՂՀ-ում անցկացվելու է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրության նոր նախագիծը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին: Ըստ գործող 2006թ. սահմանադրության, ԼՂՀ-ն այժմ կիսանախագահական երկիր է: «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ելնում ենք նրանից, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով Մինսկի գործընթացի շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: «Ընդ որում չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կախված է վերոնշյալ սահմանադրական հանրաքվեից»,-ասել են ԱԳՆ-ում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չեն ընդունի: Այս մասին նրանք հայտարարել են Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ։ ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |