Մոուրինյոն՝ Մխիթարյանի բացակայության մասին. Վատառողջ է, որոշել ենք ռիսկի չգնալ17 փետրվարի 2017 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է իր թիմի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայել Եվրոպայի լիգայի «Սենթ-Էտյենի» հետ հանդիպմանը: Մարզիչը նշել է, որ Մխիթարյանը վատառողջ է, ու նա որոշել է ռիսկի չգնալ: Մոուրինյուն վստահեցրել է, որ ֆուտբոլիստի հետ լուրջ ոչինչ չի պատահել, և նա պատրաստ կլինի փետրվարի 19-ին կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլի «Բլեքբերնի» հետ հանդիպմանը, Manchester Evening News-ին հղումով գրում է Armfootball.com-ը: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է ֆրանսիական «Սենտ Էտյենին»: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով. Զլատան Իբրահիմովիչըհեթ-տրիկ է ձևակերպել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |