Օհանյան. ՀՀ գլխավոր խնդիրն անվտանգությունն է, գործող քաղաքական համակարգն իրեն սպառել է17 փետրվարի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին խնդիրն անվտանգությունն է, իսկ գործող քաղաքական համակարգն իր ռեսուրսները սպառել է: Այս մասին ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ դաշինքի միասնական մամուլի ասուլիսին: «ՀՀ թիվ մեկ խնդիրն այսօր անվտանգությունն է, բարդ կոնֆլիկտներով մեր տարածաշրջանում անվտանգության մասին մեկ վայրկյան մոռանալու իրավունք չունենք, մյուս հարցերը, ինչքան էլ կարևոր լինեն, պետք է դիտարկվեն հենց անվտանգության համատեքստում: Միայն բանակը չէ, որ անվտանգության հիմքն է, չնայած՝ դա մեր ամենակայացված համակարգն է», - մասնավորապես ասել է Օհանյանը: Նրա խոսքով՝ անվտանգության ապահովման հարցում կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության վիճակը, հատկապես՝ բնակչության գաղափարական, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը, ներքին, արտաքին քաղաքականությունը, կրտության, գիտության հնարավորությունների օգտագործումը Զինված ուժերի համար: «Այս մոդելով, գործող համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն սպառվել են, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր քաղաքաքան, պետական վերնախավ, միայն այդպես անվտանգության աստիճանը կարող ենք բարձրացնել», - շեշտել է նախկին նախարարը: Օհանյանի խոսքով, ունեն բավականին լուրջ թիմ: «Ես հասկանում եմ, որ այս ճանապարհը մեր թիմակիցների համար հեշտ չի լինելու։ Լինելու է շատ մեծ դիմադրություն, դրա վառ ապացույցն արդեն կա. այն արշավը, որ արդեն սկսվել է մեր դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի մեջ ներգրավված են տարբեր քաղաքական գործիչներ, լրատվական միջոցներ, անհատներ, նաև ամբողջական կուսակցություններ և դաշինքներ։ Միամտություն է կարծել, թե մենք այս ամենը չենք հաշվարկել, չենք կանխատեսել ու կանխարգելիչ քայլեր չենք ձեռնարկել», - նկատել է Օհանյանը։ Նրա խոսքով, հակահարվածները դաշինքի կողմից լինելու են, լինելու են հաշվարկված, բամբասանքի մակարդակից հեռու: Օհանյանը նաև հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «ՀՀ նախագահի հետ որևիցե խնդիր չունեմ, սակայն մենք տարբեր տեսակետներ ունենք կառավարման պետական համակարգը ձևավորելու և այն իրականացնելու վերաբերյալ: Իմ տեսակետը ես կարտահայտեմ մեր ծրագրային գործունեության ընթացքում»: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվել է անուններ տալ: Նա ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս` համարելով դա նախընտրական քարոզարշավի անբաժան մաս: Կարդացեք նաև՝ ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |