Օսկանյան. Իշխանության գալով կաշխատենք տնտեսական աճի վրա, բյուջեն քաղաքականություն չի թելադրի

Օսկանյան. Իշխանության գալով կաշխատենք տնտեսական աճի վրա, բյուջեն քաղաքականություն չի թելադրի

PanARMENIAN.Net - «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ բյուջեն է թելադրում ՀՀ տնտեսական ծրագիրը, իսկ նրանց՝ իշխանություն գալուց հետո հակառակն է լինելու։

«Այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ ամեն ձևով քերել բիզնեսը»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսին ասել է Օսկանյանը։

«Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը։ Իշխանություն գալուց հետո մենք այլ կերպ ենք անելու, բյուջեն չի թելադրելու քաղաքականությունը, քաղաքականությունն է թելադրելու բյուջեն», - հայտարարել է«Համախմբում» կուսակցության առաջնորդը, գրում է Aysor.am-ը:

Օսկանյանն ասել է նաև, թե բիզնեսն ու քաղաքականությունն այնքան են սերտաճել, որ «նրանց խնդիրն այսօր միայն փող աշխատելն է»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ եթե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու հարցը կլինի դաշինքի օրակարգում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն հրաժարվել է անուններ տալ: Նա ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելիս` համարելով դա նախընտրական քարոզարշավի անբաժան մաս:

կարդացեք նաև՝ Օհանյան. ՀՀ գլխավոր խնդիրն անվտանգությունն է, գործող քաղաքական համակարգն իրեն սպառել է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---