Կոմանդոսը փաստաթուղթ է հրապարակել. 1992-ին Խոջալուի բնակիչները կարող էին անարգել հեռանալ քաղաքից17 փետրվարի 2017 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել, որն ապացուցում են, որ 1992թ. ադրբեջանանակ Խոջալուի բնակչությունը կարող էր անարգել հեռանալ քաղաքից: Գրառման մեջ ասվում է, որ Խոջալուի ազատագրումից հետո ադրբեջանական զինվորական շտաբից հայտնաբերվել են մի շարք փաստաթղթեր: Նա նշում է, որ փաստաթղթերից մեկն այն մասին է, որ ադրբեջանցիներն ունեցել են քաղաքից դուրս գալու հնարավորություն երկու ուղղությամբ` թույլատրվել է ոչ միայն մարդկանց, այլև ռազմական տեխնիկայի տեղաշարժը: Փաստաթուղթը վկայում է, որ խաղաղ բնակիչները կարող էին հեռանալ քաղաքից իրենց հայտնի ճանապարհներով: Փաստաթուղթը կոչվում է «Տեղեկություններ Խոջալու քաղաքի բնակչությանը դուրս բերելու հնարավոր ուղիների մասին»:
Օրինակ` առաջին կետով ասվում է. «Խոջալու քաղաքից կարելի է գազամուղի ուղղությամբ ոտքով հասնել հայկական Քյաթուկ գյուղին: Այդ գյուղից և Ասկերանի շրջանի Նախջվանք գյուղից կարելի է հասնել Աղդամի շրջանի Շելլի ադրբեջանաբնակ գյուղ: Տարածությունը մոտ 20 կմ է»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |