Եվրախորհրդարանը քվեարկել է համաեվրոպական բանակի ստեղծման օգտին17 փետրվարի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կենտրոնացման հզորացման, ԵՄ ֆինանսների նախարարի և ընդհանուր եվրոպական բանակի ստեղծման մասին բանաձևին: Բելգիայի նախկին վարչապետ և Brexit-ի համար պատասխանատու Գի Վերհոֆսթադի առաջարկած փաստաթղթին կողմ է քվեարկել 283 պատգամավոր: Դեմ է եղել 269 պատգամավոր և ձեռնպահ` 83-ը: Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ հիմնարար պայմանագրի բարեփոխման մեկնարկ, հայտնում է Ինտերֆաքսը: «Ըստ էության Վերհոֆսթադն առաջարկում է սահմանափակել կամ նույնիսկ ամբողջությամբ վերացնել հավաքական որոշումներից հրաժարվելու ԵՄ անդամ երկրների իրավունքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմմերմանը հայտարարել է, որ ԵՄ հիմնարար փաստաթղթերի փոփոխությունը հիմա առաջնային չէ: Վերհոֆսթադը գլխավորում է Եվրախորհրդարանի ազատական դաշինքը և համարվում է եվրոպացի դաշնայինների առաջնորդը, որոնք հանդես են գալիս միությունների ընդլայնման ու ամրապնդման օգտին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |