Իրանում հրատարակվել է Թեհրանի հայկական եկեղեցիների ուղեցույց

PanARMENIAN.Net - Իրանի մշակույթի նախարարության պաշտոնյաները հաղորդել են Թեհրանի հայկական եկեղեցիներին նվիրված գրքի հրատարակման մասին: Շուրջ 190 տարի առաջ հիմնված եկեղեցիների եւ սրբավայրերի մասին տեղեկությունները հավաքվել են հիմնականում հայ գեղանկարիչների ջանքերի շնորհիվ: Գրքում ներկայացված են Թեհրանի բոլոր հայկական եկեղեցիների գծագրերն ու Թեհրանում հայերի բնակման քարտեզները քաղաքում նրանց հաստատումից ի վեր: Ուղեցույցը լուսանկարիչ Արա Մկրտումյանի, գծանկարիչ եւ դիզայներ Արման Ստեփանյանի, ճարտարապետներ Արլեն Ստեփանյանի եւ Արփիար Պետրոսյանի 8-ամսյա աշխատանքի արդյունքն է, հաղորդում է PRESS TV, Iran-ը: Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ քրիստոնեւթյունն Իրանում տարածված հնագույն դավանանքներից մեկն է: Երկրում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք համաշխարհային մշակութային արժեք են ներկայացնում եւ միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում ամեն տարի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---