Էրմիտաժում նշել են Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակը17 փետրվարի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Էրմիտաժում անցնում էին ակադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումներ: «Իր կյանքի մեծ մասը Հովսեփ Օրբելին նվիրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի ժողովրդների մշակույթի ուսումնասիրությանը: Հնագետ և արվեստագետ, հայագետ և քրդագետ Օրբելին լայն հանրությանը հայտնի դարձավ Անիի ավերակների պեղումների շնորհիվ: Նա մեծ դերակատարություն է ունեցել Էրմիտաժի կյանքում և գործունեության մեջ ծանր հետպատերազմյան տարիներին»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Միջոցառումը ներառում էր շրջայց Հայաստանի մշակույթն ու արվեստը ներկայացնող սրահում «Հովսեփ Օրբելու Էրմիտաժը» խորագրով, Էրմիտաժի թատրնում կազմակերպված երեկոյին մասնակցել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Ելույթ է ունեցել նաև «Դուդուկ բենդ» համույթը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |