ՀՀ ներդրումային հարթակը գործարկվել է. Արդեն 35-ից ավելի ծրագիր կա17 փետրվարի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Գործարկվել է ՀՀ ներդրումային հարթակը: Investmentprojects.am-ի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Հարփակում արդեն կա 35-ից ավելի ներդրումային ծրագիր: Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:Investmentprojects.am կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները: Կայքը հնարավորություն է տալիս պոտենցիալ ներդրողներին դիտարկել նախագծերը` ըստ գործունեության ոլորտների կամ տեղակայման վայրի և ստանալ տեղեկատվություն հետաքրքրող նախագծի վերաբերյալ, օրինակ` նախագծի ընդհանուր արժեքը, տվյալ պահին ներդրված գումարի չափը, մարզը, նախագծի նկարագրությունը, հստակ բիզնես պլանը և այլն: Հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած անձի, ով ունի հետաքրքիր բիզնես-նախագիծ, ներկայացնել այն կայքի սպասարկող անձնակազմին` ներդրումներ ներգրավվելու նպատակով: Կարդացեք նաև՝ Կառավարությունը Երևանի ու «Զվարթնոցի» միջև հասարակական տրանսպորտի համար ներդրող է փնտրում Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |