ՀՔԾ. Ոստիկանները խոշտանգել են կասկածյալներին, քրգործեր են հարուցվել17 փետրվարի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն և Արևիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք քրեական գործ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում, տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը: Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 2016-ի նոյեմբերին բերման են ենթակել բաժին և ապօրինի պահել մինչև երեկո: Այդ ընթացքում ոստիկանները Թովմաս Կ.-ին պարբերաբար ծեծի են ենթարկել ձեռքերով, ոտքերով և մահակներով` հարկադրելով խոստովանել, որ ինքը Արտյոմ Հ.-ի հետ բնակարանային գողություն է կատարել: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել Թովմաս Կ.-ին բերման ենթարկելու ժամի վերաբերյալ: Բազմադրվագ գողություններ կատարելու մեջ կասկածվող Էդգար Կ.-ի հաղորդման համաձայն` վերջինիս նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվել ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից: Ըստ Էդգար Կ.-ի` ոստիկանները ծեծի, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սպառնալիքների միջոցով ստիպել են ընդունել իր կողմից չկատարված ՀՀ Շիրակի մարզի մեկ այլ բնակարանային գողության դեպքը: Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև Էդգար Կ.-ի մայրը` Գյումրի քաղաքի բնակչուհի Արևիկ Գ.-ն, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և այնտեղ անօրինական պահվել 14 ժամ: Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալը, որդուն արգելանքից ազատելու պայմանով, Արևիկ Գ.-ից պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետև արձանագրել է քննիչը: Այսպիսով, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածների տարբեր մասերով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |