Թրամփ. CNN-ն ու The New York Times-ը ժողովրդի թշնամիներ են

Թրամփ. CNN-ն ու The New York Times-ը ժողովրդի թշնամիներ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդի թշնամիներ է հայտարարել մի շարք առաջատար ամերիկյան լրատվամիջոցներին կեղծ նորությունների հրապարակման պատճառով:

«ԶԼՄ-ները, որոնք կեղծ նորություններ են տարածում` The New York Times-ը, NBC-ը, ABC-ին, CBS-ը, CNN-ը, իմ թշնամիները չեն, դրանք ամերիկյան ժողովրդի թշմնամիներն են»,-գրել է Թրամփը Twitterում:

Դոնալդ Թրամփը բազմիցս է հանդիմանել ամերիկյան ԶԼՄ-ներին կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Աշխատանքի նախարարի թեկնածուին ներկայացնելիս նախագահը քննադատել է CNN-ի լրագրողներին «ատելության և կանխակալ վերաբերմունքի համար» իր հանդեպ: Թրամփը նաև «անհեթեթություն» է համարել հաղորդագրությունները ՌԴ հետ կապերի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---