Վարդան Օսկանյանը հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին, որը բացվում է սեպտեմբերի 18-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Հոկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Նյու Յորք, որտեղ հոկտեմբերի 3-ին ելույթ կունենա նիստում»,-ասել է մամլո քարտուղարը: Նրա խոսքերով, զեկույցի թեման եւ ԱՄՆ Վարդան Օսկանյանի կատարելիք այցի ծրագիրն այժմ ճշտվում է:
 Ուշագրավ
---