Հզոր պայթյուն Թուրքիայի հարավում.Կան զոհեր և վիրավորներ18 փետրվարի 2017 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավում: 3 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել: Պայթյունը որոտացել է փետրվարի 17-ի ուշ երեկոյան Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու Շանլիուրֆա գավառի Վիրանշեհիր քաղաքի հանրակացարանի մոտ: Այդ հանրակացարանում բնակվում են դատավորներ ու դատախազներ: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Գյունգեր Ազիմ Թունին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 3-ամյա երեխա է զոհվել: Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շատ հաճախակի են դարձել: Վերջին ամենամեծ պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլում` դեկտեմբերի 10-ին, երբ 44 մարդ զոհվեց, վիրավորվեց` 155-ը: Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |