4-րդ կասկածյալն է ձերբակալվել Կիմ Չեն Նամի սպանության գործով18 փետրվարի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է ՀԿԺՀ ղեկավար Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության գործով 4-րդ կասկածյալի ձերբակալության մասին: Դա 1970-ին ծնված Լի Չոն Չխոլն է, գրում է «Կոմերսանտը»: Կասկածյալին ձերբակալել են փետրվարի 17-ի երեկոյան Սելանգոր նահանգում, նա ունեցել է Մալայզիայի իշխանությունների կողմից օտարերկրացի բանվորներին տրվող փաստաթղթեր: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան կոչ է արել Մալայզիային շտապ կարգով արտահանձնել սպանվածի դին, ինչպես նաև զեկույց ներկայացնել դիահերձման արդյունքների մասին: ՀԿԺՀ ղեկավարի եղբայրը` Կիմ Չեն Նամը, որը հիմնականում արտերկրում էր ապրում և հայտնի էր Հյուսիսային Կորեայում նախագահի պաշտոնի ժառանգականության դեմ հրապարակային ելույթներով, սպանվել է փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում: Ենթադրվում է, որ նրան թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայնում գլխաշորի կամ սփրեյի միջոցով: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Սպանությունը 2 կին է կատարել, որոնք իբր Հյուսիսային Կորեայի լրտեսներ են: Ընթերցեք նաև. Ճապոնացի լրագրող. Մալայզիայում սպանված Կիմ Չեն Նամը վստահ էր, որ ՀԿԺՀ ռեժիմը փլուզվելու է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |