ՀՀ-ն մարդասիրական բեռով երկրորդ ինքնաթիռն է ուղարկել Սիրիա18 փետրվարի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հալեպի բնակիչների համար նախատեսված մարդասիրական բեռով ռուսական Իլ-76 երկրորդ ինքնաթիռն ուղևորվել է Սիրիա։ «Մոտավորապես 20 տոննա բեռ է ուղարկվում, որի մեջ կա պարենամթերք, հագուստ, քնապարկեր, բժշկական պարագաներ։ Ինքնաթիռը բեռը կհասցնի Լաթաքիա, որից հետո ռուսական պահակախմբի ուղեկցությամբ կտեղափոխի Հալեպ», ասել է Հայաստանի ԱԻՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Նախարարի խոսքով` նոր առաքումները պայմանավորված են Սիրիայի հայ համայնքի կարիքներով։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին նշել է, որ 4 ամսվա ընթացքում ռուս-հայկական համագործակցության շնորհիվ Սիրիա է ուղարկվել 4 ինքնաթիռ` մարդասիրական բեռով։ «Բեռի կարևորությունը ոչ այնքան նյութական արժեքն է, որքան բարոյական նշանակությունը։ Սիրիահայերը զգում են, որ Հայաստանն իրենց կողքին է»,-ասել է Հակոբյանը։ Նրա խոսքով` բեռը կբաժանվի ոչ միայն հայերին, այլ նաև սիրիացիներին։ Նա նշել է, որ օգնություն տրամադրելու գործում անմասն չեն մնում նաև այլ երկրների հայերը։ Այսպես, Կրասնոդարի հայերը Սիրիա են ուղարկել ալյուր, որով հաց են թխել և բաժանել Սիրիայի բնակիչներին։ Նախարարը Սիրիայի ժողովրդին մաղթել է համբերություն և շուտափույթ խաղաղություն։ Օգնության առաջին մասը` 18,5 տոննա քաշով, Ռուսաստանի ավիացիայի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը մի քանի օր առաջ Հայաստանից տեղափոխել էր «Հմեյմիմ» ավիաբազա։ Այդ ինքնաթիռով առաքվել էր 20 անուն պարեն` հյութեր, պահածոյացված մրգեր, մուրաբա, մսի պահածոներ։ 2016թ-ի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ երկու ինքնաթիռ Հայաստանից Սիրիա են առաքել 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |