ՄՅՈւ-ն Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4-ում է. Մխիթարյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ20 փետրվարի 2017 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 19-ին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»: Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը. 17-րդ «Բլեքբերնի» ֆուտբոլիստ Դենի Գրեմը գնդակն ուղարկել է հաղթողների դարպասը: Պատասխան գնդակը խփվել է ընդամենը 10 րոպե անց: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը: Հյուրերին հաղթանակ է պարգևել Զլատան Իբրահիմովիչը, որը 75-րդ րոպեին գնդակը գեղեցիկ հարվածով ուղարկեց Ջեյսոն Սթիլի պաշտպանած դարպասը: Խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին. հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում իր մրցակցի անունը կիմանա վիճակահանության արդյունքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |