Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում20 փետրվարի 2017 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Սահմանադրության նոր նախագիծը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձևին: Ըստ գործող 2006թ. սահմանադրության, ԼՂՀ-ն այժմ կիսանախագահական երկիր է: Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102.757 քաղաքացի: Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ամբողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: 12-րդ ընտրատարածքը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում:Ընտրական տեղամաս է գործում նաև Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Մինչև քվեարկության և Արցախում լռության օրը գործել է Սահմանադրության նախագծի ընդունմանը կողմ և դեմ քարոզող 32 քարոզչական շտաբ: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |