ՉԵՉԵՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԸ «ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԻՐԱԿԱՆ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Չեչեն անջատողականների առաջնորդներից մեկը` Ահմեդ Զակաեւը, «միանգամայն իրական» է համարել իրադրության սրումը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում, ուր հիմնականում հայեր են բնակվում: «Փրայմ-Նյուս» գործակալությանը տված հարցազրույցում Զակաեւը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանը փլուզելու գաղափարից եւ այդ երկրի տարբեր շրջաններում բախումային իրավիճակներ է ստեղծում: Չեչեն անջատողականների առաջնորդի խոսքերով, Հայաստանի ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ չի համապատասխանում Կովկասի ընդհանուր շահերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---