Եվս մեկ թալիշ է ցանկանում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել20 փետրվարի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի ևս մեկ բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում է «ԹալիշԻնֆոն» թալիշցի բլոգեր Ազար Կազիմովի վրա հղումով: Նշվում է, որ Գուլիևն իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված հայտարարություն է հրապարակել: Նա գրել է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ուժով խլել է իրենից իր սեփական հողը, որից հետո նրան կանչել են ոստիկանության շրջանային բաժանմունք և սպառնացել են, որպեսզի նա չհամարձակվի բողոքել: Հուսահատված Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը Հայաստան տեղափոխվելն է: Ըստ Գուլիևի, Ադրբեջանում նրա բողոքները միևնույն է ոչ ոք չի քննելու: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների, նրանց իրավունքների ոտնահարումների պատճառով, ապաստան է ստացել Հայաստանում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |