Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքը![]() 20 փետրվարի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի չճանաչված Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան արցախյան սահմանադրական հանրաքվեի շրջանակներում դիտորդական առաքելություն է իրականացնում Արցախի 3/8 ընտրատեղամասում: Նա դրական է գնահատել հանրաքվեի ընթացքը և ողջունել հանրաքվեի անցկացումը, գրում է Panorama.am-ը: Գամիսոնիայի խոսքով, Սահմանադրության նոր տարբերակը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ ներդրում ունի, գրում է Aysor.am-ը: 1/8 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող գերմանացի դիտորդները ևս գոհ են հանրաքվեի ընթացքից և բարձր են գնահատել հանրաքվեի կազմակերպչական մակարդակը: Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |