Լուսինը կարող է մոլորակի կարգավիճակ ստանալ![]() 20 փետրվարի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Լուսինը կարող է ճանաչվել Արեգակնային համաստեղության մոլորակ: Այդ մասին հայտնել են NASA-ին մոտ աղբյուրները: Ըստ գիտնականների, Լուսինը գրեթե բոլոր տվյալներն ունի մոլորակ համարվելու համար: New Horizon զոնդի օգնությամբ Պլուտոնի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն առաջարկել են փոխել մոլորակ հասկացությունը: Նրանք կարծում են, որ այդ սահմանումից հարկավոր է հանել Արեգակի շուրջ մոլորակի պարտադիր պտույտի մասին կետը, գրում է Discover24-ը: Եթե ուղղումը ընդունվի Միջազգային աստղագիտական միության կողմից, Արեգակնային համակարգում մոտ հարյուր նոր մոլորակ կհայտնվի՝ ներառյալ վերջերս հայտնաբերված գերերկիրը: Աստղագետները հայտնաբերել են Gilese 411b մոլորակը մոտակա աստղային համակարգում, որը պիտանի է բնակության համար: Հարցը բաց է մնում, քանի դեռ առաջարկվող ուղղումը չի ընդունվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |