Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր»20 փետրվարի 2017 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից 4 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է ներկրել: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Այս առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանում պարտադրված քայլ է` ուղղված կայունության պահպանմանը տարածաշրջանում: «Կարծում եմ, դա հարկադրված քայլ էր, ուղղված ռազմական իրավիճակի հավասարակշռմանը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նորագույն զենք է ձեռք բերել: Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ ֆինանսական, սակայն մենք մշտապես ձգտում ենք հավասարակշռել իրավիճակը` հակազդեցություն գտնելով: Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի «հակաթույն է»,-ասել է Սարգսյանը: Կարդացեք նաև՝ 2012-16-ն Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան ՀՀ-ն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |