Արցախի հանրաքվեին 11:00-ի դրությամբ մոտ 20.000 քաղաքացի է մասնակցել![]() 20 փետրվարի 2017 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում անցկացվող հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 19.475 քաղաքացի կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 18.95%-ը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից: Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102.757 քաղաքացի՝ Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |