«Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը կրկին կհայտնվի եթերում 5-ամյա ընդմիջումից հետո20 փետրվարի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հումորային «Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը 5-ամյա ընդմիջումից հետո կվերադառնա ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի եթեր: Առաջին հաղորդումը կցուցադրվի 2017-ի մարտի 4-ին: Ինչպես նախկինում, հաղորդավարները կլինեն Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն և Սերգեյ Սվետլակովը: Հայտնի չէ, կփոխվի արդյոք հաղորդման ձևաչափն ու պարբերականությունը: Նախկինում այն եթեր էր հեռարձակվում շաբաթը մեկ: 2017-ի փետրվարի 10-ին «Վեչերնի Ուրգանտ» հաղորդման ժամանակ հաղորդավար Իվան Ուրգանտը և հաղորդման հյուր Գարիկ Մարտիրոսյանը «կատակով» քննարկեցին ծրագրի վերադարձը եթեր: Ինչպես ասվում է Առաջին ալիքի նկարագրության մեջ, «Մարտիրոսյանը հարցում է անցկացրել բոլոր հաղորդավարների շրջանում» բոլորը համաձայն են եղել վերսկսել համագործակցությունը: «Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը հումորային հաղորդում է, որի շրջանակում Ուրգանտը, Սվետլակովը, Մարտիրոսյանն ու Ցեկալոն քննարկում էին վերջին նորությունները և կատակում դրանց վերաբերյալ և իրար հետ: Սովորաբար, հաղորդմանը մասնակցում էր նաև հյուրը՝ հայտնի անձնավորություններից որևէ մեկը, իսկ վերջում հաղորդավարները որևէ երգ էին կատարում: 2012-ից ի վեր հաղորդումն այլևս եթեր դուրսչիեկել, քանի որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը ՏՆՏ հեռուստաալիքի հետ պայմանագրով իրավունք չունեին աշխատելու այլ հեռուստաալիքներում: 2008-ից ի վեր ընդհանուր առմամբ հաղորդման 137 թողարկում է դուրս եկել եթեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |