Արցախի հանրաքվեին 14:00-ի դրությամբ մոտ 48.000 քաղաքացի է մասնակցել20 փետրվարի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում անցկացվող հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 48.115 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 46.82%-ը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը: Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից: Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102.757 քաղաքացի՝ Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |