Կոտակքի մարզում նախատեսվում է 5 ներդրումային ծրագիր իրականացնել![]() 20 փետրվարի 2017 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Կոտակքի մարզում նախատեսվում է 5 ներդրումային ծրագիր իրականացնել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Կոտայքի մարզից ստացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 5 ներդրումային ծրագրի առաջարկ: Ներկայացված ծրագրերի շրջանակում նախատեսվում է մարզում հիմնել ժամանակակից հիդրոպոնիկ եղանակով աշխատող ջերմոցային տնտեսություն, կաշվի և կաշվե իրերի գործարան գործարկել, այգիների կարկտապաշտպան համակարգերի համար երկաթբետոնե կուստրուկցիաների և հենասյուների արտադրություն կազմակերպել, հիմնել կաթի վերամշակման արտադրամաս և ստեղծել ուսումնաարտադրական կենտրոն` գետնախնձորից ինուլին և պեկտին ստանալու նպատակով: Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները: Քննարկումների արդյունքում որոշվել է թվով 4 ծրագիր համապատասխան եզրակացություններով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը` լրամշակել, քանի որ շահառուն ծրագրում լրացուցիչ փոփոխություններ էր նախատեսել: ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |