Աբրահամը վերադառնում է ռինգ ապրիլի 22-ին![]() 20 փետրվարի 2017 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի՝ վերականգնումից հետո առաջին մենամարտը կանցկացվի ապրիլի 22-ին: Նրա մրցակիցը կլինի Ռոբին Կրասնիքին, մենամարտը տեղի կունենա Էրֆուրտ քաղաքում, գրում է Boxingscene.com: 2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը: Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |