ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու. Թրամփի օրոք Գյուլենը կարող է արտահանձնվել21 փետրվարի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը կարող է արտահանձնվել: Այս կարծիքն է հայտնել Եվրամիությունում (ԵՄ) ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Թեդ Մալոկը՝ խոսելով ամերիկաբնակ միլիարդատեր Գյուլենի արտահանձման և գյուլենական համայնքի մասին: Մալոկը նշել է, որ Գյուլենի արտահանձման հարցով այդպես էլ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեցին նախկին նախագահ Օբամայի իշխանության ժամանակ, թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Մեղադրանքներ եղան, ըստ որոնց, Հիլարի Քլինթոնի հիմնադրամը կապեր ուներ այդ կազմակերպության (գյուլենական համայնքի-խմբ) հետ: Սակայն կարծում եմ Թրամփի նախագահության ժամանակ Ֆեթթուլահ Գյուլենը կարող է արտահանձնվել: Ըստ իս` Թուրքիայի կառավարության կողմից այդ հարցով արված պահանջը պետք է կրկնվի` այս անգամ արդեն Թրամփի վարչակազմին», - ասել է նա: Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ և պահանջում նրա արտահանձնումը: Գյուլենի արտահանձման հարցը քննարկվել էր նաև Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի միջև կայացած հանդիպման ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |