Ալիևը փոխնախագահ է նշանակել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային21 փետրվարի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ Ադրբեջանի սահմանադրության, առաջին փոխնախագահը ստանձնում է նախագահի լիազորությունները, եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել հանրապետության առաջին փոխնախագահի պաշտոնում երկրի առաջին տիկին Մեհրիբան Արիֆ ղզի Ալիևային նշանակելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացվեց: Ուղղումները նախատեսում են նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացում 5-ից մինչև 7 տարի, փոխնախագահների պաշտոնների ավելացում, նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքային սահմանափակման նվազեցում: Հանրաքվեում փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 88,5%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |