ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է սկսել ՀՀ-ում![]() 21 փետրվարի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը, փետրվարի 20-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենն ասել է, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԿԸՀ-ում: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշխանություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար մեզ հրավիրելու համար: Մենք հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է կառավարության անունից: Լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղհասարկության հետ, համոզված ենք, որ նրանց գործունեությունը մեզ հետ կլինի բաց և թափանցիկ»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: Պետեսենը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը կազմված է 13 պետություն ներկայացնող 14 փորձագետից, որոնք աշխատանքի են անցել փետրվարի 20-ից, անդրադառնալու են բոլոր այն խնդիրներին, թեմաներին, որոնք ներկայացնելու են իրենց զեկույցներում: Նա ասել է, որ իրենց առաջիկա օրերին կմիանա երկարաժամկետ 28 դիտորդ, ովքեր կտեղակայվեն ամբողջ երկրի տարածքում, հաջորդ շաբաթվանից կտեղեկացնեն իրենց դիտարկման տարածքում իրենց արձանագրած զարգացումների մասին: Քվեարկության օրվան մոտ Հայաստան կգան կարճաժամկետ 250 դիտորդ՝ դիտարկելու քվեարկության գործընթացը: Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ը դիտորդական առաքելություն է իրականացնում 11-րդ անգամ: Դիտարկումն իրականացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ստանդարտ մեթոդաբանության համաձայն, որը մշակվել է ԵԱՀԿ մասնակից պետության 300 ընտրության դիտարկման հիման վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |