Լե Պենը հրաժարվել է Լիբանանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից գլխաշոր կրելու պահանջի պատճառով![]() 21 փետրվարի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահության թեկնածու և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը հրաժարվել է Լիբանանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից՝ մերժելով հանդիպմանը գլխաշորով ներկայանալու պահանջը: «Դուք կարող եք իմ հարգանքի հավաստիացումները հաղորդել գերագույն մուֆտիին, սակայն, ես գլխաշոր չեմ կրի»,-հայտարարել է Լե Պենը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Կրոնական գործչի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ֆրանսիացի քաղաքական գործչի օգնականները նախապես իրազեկված էին հանդիպմանը գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին: Լե Պենը մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում տեղի քաղաքական գործիչների հետ: Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լե Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին, կամ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի ապրիլ-մայիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |