Ֆրանսիայում 3 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով![]() 21 փետրվարի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Մարսելում, Կլեմոն Ֆերանում և Փարիզի արվարձաններից մեկում երկրի անվտանգության ուժերը 3 անձ են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: «Նախապատրաստումը գրոհին գրեթե ավարտված էր, ուստի որոշում կայացվեց ձերբակալել նրանց»,-պարզաբանել է աղբյուրը հատուկ ծառայություններում, գրում է Lenta.ru-ն Le Figaro-ի վրա հղումով: Ինչպես նշում է պարբերականը, ձերբակալվածներից մեկի բնակարանում՝ Կլեմոն Ֆերանում սակրավորները պայթուցիկ սարք են վնասազերծել: Ֆրանսիայի իրավապահ մարմինները 2016-ին 17 ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն դեկտեմբերի 23-ի երեկոյան Փարիզում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |