Լոս Անջելեսի ցուցահանդեսում ՀՀ-ից ու Արցախից զբոսաշրջային 10 ընկերություն է ներկայացված21 փետրվարի 2017 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը մասնակցել են Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։ Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Հայկական տաղավարում 2017-ին ներկայացված է 10 ընկերություն՝ Հայաստանից և Արցախից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ: ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը: Ցուցահանդեսի ընթացքում Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարային համույթը ներկայացել է հայկական կատարումներով: Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը։ Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը համակարգել է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի խորհուրդը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |