Այն, որ Թուրքիան հարկադրում է արքեպիսկոպոս Մութաֆյանին դեմ հանդես գալ Ցեղասպանության մասին օրինագծին, խայտառակություն է Անկարայի համար19 սեպտեմբերի 2007 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել 535 կոնգրեսականներին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի ԱՄՆ կատարելիք այցի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, նամակում նշվում է, որ պատրիարքը, ինչպես եւ Թուրքիայի բոլոր կրոնական փոքրամասնությունների առաջնորդները, ապրում է մշտական վախի մեջ թուրքական կառավարության խտրականության եւ սպառնալիքների պատճառով, որն ակտիվորեն հետապնդում է նրանց, ով ազատ խոսում է մարդու իրավունքների եւ այլ «զգայուն» խնդիրների մասին: «Հայ պատրիարքը պատանդ է, որի կյանքին հաճախ սպառնում են: Խայտառակություն է, որ Թուրքիան դիմում է հարկադրման, ցինիկորեն օգտագործելով պատրիարք Մութաֆյանի մտավախությունն իր անվտանգության համար եւ ստիպում է նրան դեմ հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունմանը: Իր հերթին 106-րդ բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է վախեցնել ողջ աշխարհի հայերին ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ: «Հատկապես դա վերաբերում է Թուրքիայի հայերին, որոնք մշտական վախի մեջ են ապրում իրենց կյանքի համար: Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսակցությունները գնահատվում են որպես հանցագործություն, էլ չասած ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին սատարելու մասին: Այդ պատճառով սպանվեց հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, իսկ YouTube կայքում զետեղվեց մարդասպաններին գովերգող եւ հայերին սպառնացող տեսահոլովակ»,-ասել է Ադամ Շիֆը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |