Վիգեն Սարգսյան. Հարավային Կովկասում Թուրքիայի վարքագիծն ապակառուցողական է22 փետրվարի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ծայրահեղ ապակառուցողական վարքագիծ է որդեգրել Հարավային Կովկասում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում: «Թուրքիան ծայրահեղ ապակառուցողական վարքագիծ ունի Հարավային Կովկասում. այդ երկիրը շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է ժխտել ակնհայտը՝ Հայոց ցեղասպանության փաստը, հետքայլ է կատարել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատման միջազգային մակարդակով իր իսկ ստանձնած պարտավորություններից, որոնք ստորագրել է 2010-ին Ցյուրիխի արձանագրությունների տեսքով: Իր կանխակալ վերաբերմունքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ Թուրքիան շարունակում է արդյունվետորեն մեկուսացնել իրեն տարածաշրջանային գործընթացներից»,-ասել է նախարարը: ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ 102-րդ ռուսական ռազմակայանը Գյումրիում Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է: Նա հիշեցրել է, որ հենց Հայաստանն է եղել երկրի տարածքում ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման նախաձեռնողը: Նախարարն ասել է, որ ռազմակայանը զսպման գործոն է: Սարգսյանը շեշտել է, որ պայմանագրի երկարացումից հետո ռազմակայանը պատասխանատու է անվտանգության հարցերի համար ոչ միայն «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների պարագծով», ինչպես նախկինում էր, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում: 2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |