Վարչապետը քննարկել է 6 մարզից 11 ներդրումային ծրագիրը. Հիմնական ֆինանսավորումը գործարարների վրա է22 փետրվարի 2017 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում են: Կարապետյանը հանդիպման մասնակից գործարարներից հետաքրքրվել է պատկան գերատեսչությունների հետ ներդրումային ծրագրերի հետագա ընթացքի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Մարզերից ներկայացվող ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա, բայց մեզ պետք է, որ բիզնեսմենն իր վրա վերցնի բեռի 60, 70, 80 տոկոսը, և եթե 20, 30 տոկոսն է պակասում, մենք համեմատաբար փոքր գումարներով փորձենք աշխուժացնել: Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք, ես այս բիզնեսի մեջ ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի վաղը, մյուս օրը եթե կարողանաք մակրոէֆեկտ տալ, շարունակենք», - ասել է վարչապետը: Ներկայացված ներդրումային ծրագրերը հետևյալն են՝ Լոռու մարզի Ամրակից համայնքում ֆերմերային տնտեսության և Վանաձոր քաղաքում «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շինշիլաբուծական տոհմային տնտեսության ընդլայնում և Վարդենիսի պանրի գործարանի զարգացում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Խելացի տուն համակարգի արտադրություն» և «Բասեն» հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում, Արարատի մարզի Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում, Արագածոտնի մարզի «Ոսկեվազ» գինու գործարանի և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում, Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից ու մշակումից պատրաստվող իրերի արտադրության և Սաղմոսավան համայնքում «Էկոմյունիթի» էկոթաղամասի հիմնում: ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |