Բավարիայում մասնակիորեն սահմանափակել են փարաջա կրելու վայրերը22 փետրվարի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին: Այդ մասին հայտնել է Բավարիայի վարչապետի գրասենյակը Մյունխենում կայացած նախարարական նիստում, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես նշել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, «դեմքը ծածկելը հակասում է հաղորդակցության մշակույթին»: 2016-ի դեկտեմբերին ԳԴՀ կառավարությունը օրենք էր ընդունել, որով արգելվում է փարաջա կրել պետական պաշտոնյաներին ծառայողական պարտականությունները կատարելիս: Հասարակական այլ վայրերում սահմանափակումների համար պատասխանատու են դաշնային երկրամասերը: Փարաջան կնոջ վերնազգեստ է իսլամական երկրներում, մասնավորապես Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Այն խալաթ է` երկար, կեղծ թևքերով։ Դեմքը ծածկվում է ցանցկեն հատվածով` չաչվանով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |