Պաշտպան. Աշոտ Պետրոսյանի խցում չկա ջուր, պատուհանի ապակին ջարդված է, ցուրտ է22 փետրվարի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյաննայցելել է իր պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ: 2017-ի փետրվարի 16-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ի աջակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի՝ փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց: «Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները «համահունչ են» վերը ներկայացված պայմաններին: Նշեմ, որ Աշոտ Պետրոսյանը ոտքի ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊՊԾ գնդի հարակից տարածքում, և անգամ նրա ոչ լիարժեք առողջ լինելու փաստը ոչ մի նշանակություն չի ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության համար, երբ նրան «տեղավորում էին» թիվ N խցում», - հայտնում է փաստաբանը: Նրա խոսքով, այս ամենն անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող դրսևորում է: ՊՊԾ գնդի գրավման օրերին Աշոտ Պետրոսյանն աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել։ Այդ օրվանից նա գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ «Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է: Սույն Դիմում բողոքով մեր վրդովմունքն ենք հայտնում և պահանջում` հրատապ միջոցներ ձեռնարկել Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը վերացնել, ապահովել կալանավորված անձի համար օրենքով սահմանված բոլոր պայմանները, իսկ Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ N խցում տեղավորելու համար որոշում կայացրած անձանց ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին մեզ հայտնել գրավոր», - ասված է Պապիկյանի տարածած հաղորդագրությունում: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |