ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակը սրելուց22 փետրվարի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - «Սառեցված հակամարտություն» եզրույթը, որը հաճախ է օգտագործվում Եվրոպայում հակամարտությունների բնութագրման համար, մոլորեցնում է միջազգային հանրությանը: Քանի դեռ կողմերը խաղաղ պայմանագիր չեն ստորագրել և չեն կատարում դրա պայմանները, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում: Մասնավորապես նա հիշեցրել է 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն: «Մենք սատարում ենք տարածաշրջանային դերակատարների ու կազմակերպությունների ջանքերին, ներառյալ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Հարավային Կովկասում, Մոլդովայում, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող հակամարտության իրավիճակում: ՄԱԿ-ը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ է անում հակամարտության կողմերին անել ամեն հնարավորը մեղմացնելու համար լարվածությունն ու ընդունել նախկին համաձայնեցված միջոցներն, ուղղված հակամարտության կանխարգելմանը»,-ասել է Գուտերիշն իր ելույթում: 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |