HRW. ՀՀ մանկատների սաների ավելի քան 90%-ն առնվազն մեկ ծնող ունի22 փետրվարի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մանկատների, հատուկ և գիշերօթիկ հաստատությունների սաների ավելի քան 90%-ը երկկողմանի որբ չէ, առնվազն մեկ ծնող ունի: Այդ մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակ, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուկանանի, հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն գորածդրում ապահովելու համար ներառական ուսուցում դրա կարիքն ունեցող բոլոր երեխաների համար: Նա նշել է, որ Հայաստանի համապատասխան հաստատություններում մոտ 3500 երեխա կա: «ՀՀ կառավարությունը հավակնոտ պարտավորություններ է ստանձնել հատուկ հաստատություններում երեխաների թվի կրճատման վերաբերյալ, այնուամենայնիվ, խոստումները պետք է հիմնված լինեն հետևողական քայլերի վրա: Հայաստանում դեռևս պայմաններ ապահովված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Թեև այդ հաստատությունների սաների քանակը կրճատվում է, սակայն, հաշմանդամությամբ երեխաների քանակն այդ հաստատություններում աճում է», -ասել է Բյուկանանը: Նա նշել է, որ կառավարությունը պարտավոր է բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի այդ երեխաները կարողանան ընտանիքում ապրել: «Այսօր պետությունը միջոցներ է հատկացնում բյուջեից միայն 25 որդեգիր ընտանիքների համար: Այդպիսով երեխաների մեծ մասը մնում է հաստատություններում,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ըստ նրա, խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում այդպիսի հաստատությունների սաները շարունակում են մնալ այնտեղ նույնիսկ չափահաս դառնալուց հետո: Ըստ նրա, նաև մասնագետների պակաս կա, որոնց ծառայությունները հասանելի են միայն հատուկ հաստատությունների ներսում: «Ծնողներից շատերը առողջական խնդիրների կամ աղքատության պատճառով ստիպված են երեխաներին հատուկ հաստատություններ ուղարկել, որպեսզի նրանք այնտեղ պատշաճ խնամք ստանան: Այնուամենայնիվ, այդ հաստատություններում երեխաները մեծանում են հարմարված չլինելով ինքնուրույն կյանքին»,-գրել է Բյուկանանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269 մարդ Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում |