Օլանդ. Քրդերն առանցքային դեր են ունեցել Մոսուլի ազատագրման առաջին փուլում22 փետրվարի 2017 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Քրդական կազմավորումներն առանցքային դերակատարություն են ունեցել իրաքյան Մոսուլը գրոհելու առաջին փուլում: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ավարտին: «Քրդերի փեշմերգա ջոկատներն առանցքային դերակատարություն են ունեցել: Հիմա Մոսուլի ազատագրման հաջորդ փուլն է սկսվում և այդ խնդիրը պետք է կատարեն Իրաքի կառավարական զորքերը»,-ասել է Օլանդը, գրում է ՏԱՍՍ-ը: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը: Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |