Մոուրինյոն հորդորել է Լյուկ Շոուին օրինակ վերցնել Մխիթարյանից![]() 22 փետրվարի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հորդորել է ակումբի ձախակողմյան եզրային պաշտպան Լյուկ Շոուին օրինակ վերցնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Այդ մասին նա հայտարարել է «Սենտ Էտյենի» հետ պատասխան խաղին նվիրված մամուլի ասուլիսում: «Մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է ամեն օր համառորեն մարզվի և պետք է լավ խաղա, այնպես որ Լյուկը ստիպված է լինելու սպասել: Նա պոտենցիալ բազում որակներ ունի, որոնք ինձ դուր են գալիս: Սակայն, ներուժը մի բան է, մարզադաշտ դուրս գալն ու այդ պահին այն որակները դրսևորելը, որոնք ես եմ ուզում տեսնել, այլ բան: Նա պետք է աշխատի այնպես, ինչպես տևական ժամանակ անում էր Հենրիխ Մխիթարյանը»,-հայտարարել է Մոուրինյոն, հայտնում է The World Game-ը: Հեղինակավոր Goal.com պարբերականի փորձագետ Թոմ Մեստոնը ավելի վաղ ասել էր, որ Մխիթարյանը լավագույն բիզնես գործարքն է ակումբի համար Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո: Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 19-ին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»: Խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին. հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |